Մենք մերոնցով

Անկեղծ ու հուզիչ հանդիպումների հարթակ, որտեղ մեր ժամանակների լավագույն երաժիշտները, երգիչները և երգահանները բացահայտում են իրենց պատմությունները, ստեղծագործական ուղին և երաժշտական աշխարհը։ Հաղորդումը հեռարձակվում է Armount TV-ով և Ռադիո Վան Գյումրի-ով՝ միավորելով երաժշտասերներին մեկ ընդհանուր տանիքի տակ, որտեղ խոսում ենք ոչ միայն երգերի մասին, այլև արվեստի ներշնչանքի, դժվարությունների և հաջողության գաղտնիքների շուրջ։ Յուրաքանչյուր հաղորդում առանձնահատուկ է՝ լի անկեղծ զրույցներով, հետաքրքիր բացահայտումներով ու երաժշտական ոգեշնչմամբ։ Մեր հյուրերը կիսվում են իրենց առաջին քայլերից մինչև մեծ բեմեր տանող ճանապարհով, պատմում են իրենց ստեղծագործական որոնումների, հաղթանակների ու դժվարությունների մասին։ Հաղորդման գագաթնակետը դառնում է յուրահատուկ երաժշտական նվերը՝ մեր հյուրերը կատարում են իրենց սրտի մոտ սիրելի երգը, ստեղծելով անմոռանալի և ջերմ մթնոլորտ։ Սրտանց, մաքուր, հայկական՝ մենք մերոնցով…
Scroll to top