Գույների Պատմություն

Գույների Պատմությունը – արվեստի և երևակայության գունեղ ճանապարհորդություն։ Յուրաքանչյուր թողարկման ընթացքում մենք հանդիպում ենք տաղանդավոր արվեստագետի հետ, զրուցում նրա ստեղծագործական կյանքի, ներշնչանքի աղբյուրների և անհատական պատմության մասին։ Զրույցի ընթացքում արվեստագետը սկսում է նկարել յուրօրինակ ստեղծագործություն՝ կենդանություն տալով սպիտակ կտավին։ Հաղորդման ավարտին ավարտուն նկարը նվիրաբերվում է Արմաունթ ՀԸ արվեստի հավաքածուին։ Տարեկան մեկ անգամ Արմաունթ ՀԸ-ն կազմակերպում է հատուկ բարեգործական աճուրդ, որտեղ վաճառվում են հաղորդաշարի ընթացքում ստեղծված բոլոր նկարները։ Ստացված ողջ եկամուտը փոխանցվում է շահույթ չհետապնդող կազմակերպություններին՝ երեխաների կրթությունն ու արվեստի հանդեպ սերը խթանելու նպատակով։ Գույների Պատմությունը պարզապես հաղորդաշար չէ՝ դա ստեղծագործությունը վայելելու և արվեստի ուժով աշխարհը փոխելու նախաձեռնություն է։
Scroll to top